Իտալիայի վարչապետը, չիմանալով, որ զրուցում է ռուս պրանկերների հետ, հայտարարել է, որ «շատերը հոգնել են ուկրաինական հակամարտությունից»
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստովանել է, որ ուկրաինական հակահարձակումը հիմնովին ոչինչ չի փոխել և որ շատերը հոգնել են այս հակամարտությունից։ Այս մասին Իտալիայի ղեկավարը հայտարարել է ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զրույցը հրապարակվել է պրանկերների Telegram ալիքում։
«Ես տեսնում եմ, որ շատերը հոգնել են, եթե ճիշտն ասենք, ապա միգուցե մոտ ենք այն պահին, երբ բոլորը հասկանում են, որ մեզ ելք է պետք։ Այո, խնդիրն այն է, որ գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմի համար՝ չխախտելով միջազգային իրավունքը։ Ես որոշ գաղափարներ ունեմ, թե ինչպես վարվել այս իրավիճակում, բայց սպասում եմ հարմար պահի, որպեսզի փորձեմ ներկայացնել իմ մտքերը»,-ասել է նա:
«Ուկրաինայի հակահարձակումը, հնարավոր է, չի ընթանում այնպես, ինչպես նրանք ակնկալում էին: Այն շարունակվում է, բայց սկզբունքորեն ոչինչ չի փոխվել: Ես նկատի ունեմ հակամարտության ճակատագիրը»,-հավելել է քաղաքական գործիչը:
Մելոնիի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ հակամարտությունը կարող է երկար տարիներ շարունակվել, եթե լուծում գտնելու փորձ չձեռնարկվի։
«Խնդիրն այն է, թե ինչ լուծում է ընդունելի երկուսի համար՝ առանց այլ հակամարտություն սկսելու»,-նշել է Իտալիայի վարչապետը։

Աղբյուրը` tert.am