13-ամյա տղան տիրի հրացանի կրակոցով վնասել է 11-ամյա աղջկա
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա աղջիկ, որին տիրի հրացանի կրակոցով վնասել է մի 13-ամյա տղա։ Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից, ըստ որի՝ երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա աջ թոքի հատվածում հայտնաբերվել է օտար մարմին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա աջ թոքի՝ սալջարդի աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում ունի օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ 11-ամյա աղջկա վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն։