Աշխարհ

02.11.2023 09:02


Իսրայելի հարվածները Գազայում փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել․ ՄԱԿ

Իսրայելի հարվածները Գազայում փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել․ ՄԱԿ

Գազայի հատվածում գտնվող Ջեբալիյա փախստականների ճամբարի գնդակոծությունն իսրայելական ուժերի կողմից կարող է ռազմական հանցագործություն ճանաչվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Հաշվի առնելով Ջեբալիա փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության»,-ասված գրառման մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը