Աշտարակի տներից մեկի խորդանոցում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած իրավապահները նշված տանը կից խորդանոցում էլեկտրական հոսանքի լարով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: