Աշխարհ

02.11.2023 06:55


Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծութունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8,7 հազարը, վիրավորներինը՝ 22 հազարը

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծութունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8,7 հազարը, վիրավորներինը՝ 22 հազարը

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման 25 օրվա ընթացքում Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունների հետևանքով ավելի քան 8,7 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 22 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Պաղեստինի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված հաղորդագրությանը հղումով։

«Գազայի հատվածում զոհերի մոտ 73%-ը երեխաներ են, ծերեր և կանայք»,-ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ այս ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բանակի կրակից զոհվել է 130 մարդ, վիրավորվել՝ 2100-ը։

Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օդուժը երեք անգամ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի բուժհաստատությունների մոտակայքում, ինչը հանգեցրել է դրանցից մեկի աշխատանքի դադարեցման և ավերածությունների մյուս երկուսում։ Ներկա պահին Գազայի հատվածում աշխատում է բուժհաստատությունների միայն մեկ երրորդը․ 35 հիվանդանոցից գործում են միայն 16-ը, իսկ 72 պոլիկլինիկայից դադարել է գործել ավելի քան 50-ը։

Պաղեստինի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ այս ընթացքում զոհվել է 132 բժիշկ, վիրավորվել՝ 110-ը, հարձակման է ենթարկվել շտապօգնության ավելի քան 50 մեքենա, որոնցից 28-ը շարքից դուրս են եկել։ Գազայի հիվանդանոցներում դեղորայքի և էլեկտրական գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի սղության պատճառով այնքան բարդ իրավիճակ է ստեղծվել, որ բժիշկները ստիպված են լինում առանց անզգայացման վիրահատություններ կատարել, այդ թվում՝ կեսարյան հատումներ ու այլ բարդ վիրահատական միջամտություններ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը