Լրահոս

02.11.2023 09:51


45 մլն 500 հազար դրամ՝ ոստիկանական մեքենաներում ճաղավանդակների համար․ «Հրապարակ»

45 մլն 500 հազար դրամ՝ ոստիկանական մեքենաներում ճաղավանդակների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 եւ 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։

Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետեւի ապակին, հետեւի կողային ապակիները, ինչպես նաեւ՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է»:

Այս խորագրի վերջին նյութերը