Լրահոս

02.11.2023 10:23


Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վիրավորներ կան

Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վիրավորներ կան

Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 63 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Աշխեն Հ.-ի վարած Lexus մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Ռազմիկ Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները ու Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Փառանձեմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աշխեն Հ.-ն աշխատում է «Գնթունիք» սուպերմարկետում՝ որպես հաշվապահ:

Այս խորագրի վերջին նյութերը