Քաղաքական

02.11.2023 15:39


ՀՀ կառավարությունը նպատակաուղղված քանդում է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ. Զախարովա (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը նպատակաուղղված քանդում է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ. Զախարովա (տեսանյութ)

Մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երեւանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւի վերաբերյալ երրորդ միջազգային կոնֆերանսին։

Ընդ որում՝ Զախարովան հերթական անգամ հիշեցրել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ Կիեւ այցի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին.

«Ինքը՝ Փաշինյանը, հանդիպել է Ստեֆանչուկի հետ Գրենադայում։ Երեւանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման կարեւորագույն գործոն»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը