Telegram-ում մի քանի հետաքրքիր հնարավորություններ են ավելացել
Telegram մեսենջերը թարմացվել է մինչև 10.2 տարբերակ և ստացել բազմաթիվ նոր ու հետաքրքիր գործառույթներ, որոնք ներկայացված են սոցցանցի պաշտոնական կայքում։
Հիմնական նորամուծություններից մեկը «Պատասխաններ 2.0»-ն է։ Այս հնարավորությունը թույլ է տալիս մեջբերել հաղորդագրության ընտրված հատվածը, այլ ոչ թե ամբողջ գրառումը: Նաև այսուհետ հաղորդագրության մեջբերված հատվածն ընդգծվում է տարբեր նախշերով գունավոր ֆոնով։
Մեկ այլ նոր նորություն է «Մեջբերումներ հաղորդագրությունների տեքստում» գործառույթը: Այն թույլ է տալիս ցանկացած տեքստ ձևակերպել որպես մեջբերում և հաղորդագրության մեջ միաժամանակ ավելացնել մի քանի մեջբերվող հատվածներ:
«Կարգավորումներ հղումների համար» գործառույթը թույլ է տալիս փոխել նախադիտումների ձևաչափը հիպերհղումներ ունեցող հաղորդագրություններում: Օրինակ՝ կարող եք նախադիտումը տեղադրել գրառման տեքստի վերևում կամ ներքևում կամ ընտրել նախադիտման մեջ օգտագործվող լուսանկարի չափը: Հնարավոր է նաև ընտրել մի քանի նախադիտումներից, եթե հաղորդագրության մեջ կա մեկից ավելի հղում:
Ընդլայնվել է Stories-ի ֆունկցիոնալությունը: Այժմ այս ձևաչափի տեսանյութերը հնարավոր է հետ կամ առաջ տալ: Սելֆի տեսախցիկով լուսանկարներ կամ տեսանյութեր նկարելիս այս ռեժիմում հնարավոր է կարգավորել էկրանի հետին լուսավորության տոնայնությունը և պայծառությունը:
Պրոֆիլի անհատականացման նոր տարբերակներ են ավելացվել Premium բաժանորդագրություն ունեցողների համար: Այժմ օգտատերերը կարող են չատում իրենց անվան համար ընտրել իրենց ուզած գույնը կամ մի քանի գույն համադրություն:
«Այսօրվա համար սրանք էին բոլորը նորամուծությունները: Մենք արդեն աշխատում ենք հաջորդ թարմացման վրա»,-ասել են Telegram-ում։

Աղբյուրը՝ tech.news.am