Մրայա Քերիին դատի են տվել «All I Want for Christmas is You» երգի համար՝ պահանջելով 20 միլիոն դոլար (տեսանյութ)
Մրայա Քերիի «All I Want for Christmas is You» կուլտային հիթը աշխարհի շատ երկրներում ավանդաբար նշում է տոնական սեզոնի սկիզբը: Սակայն հայտնի փոփ-դիվայի մրցակիցը կրկին ցանկանում է խաթարել Սուրբ Ծննդյան շունչը՝ հերթական դատական հայցը ներկայացնելով երգչուհու դեմ։
Այս անգամ Քերիի դեմ հայտ ներկայացրած Էնդի Սթոունը 20 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում՝ պնդելով, որ երգչուհին կրկնօրինակել է իր՝ 1993 թվականի երգերից մեկը, որն այժմ Քերիի շնորհիվ Սուրբ Ծննդյան հիթ է դարձել։
Սթոունը հայտնի է Վինս Վան և Վալիանտ բեմական անուններով: Քերիի և երգի համահեղինակ Վալտեր Աֆանասևի, ինչպես նաև Sony Music Entertainment-ի դեմ քաղաքացիական հայցում Սթոունը նրանց մեղադրում է «հեղինակային իրավունքի խախտման և անարդար հարստացման» մեջ:
Սթոունի փաստաբաններն ասում են, որ երգը ստեղծվել է 1989 թ-ին, ռադիոեթեր է հեռարձակվել 1993-ին, իսկ հաջորդ տարի հիթ է դարձել Billboard Hot Country Singles & Tracks հիթ-շքերթում, մոտավորապես նույն ժամանակ, երբ հայտնվել է Քերիի տոնական երգը։
Հայցում նշվում է, որ Քերին կրկնօրինակել է Սթոունի՝ 1989 թ-ի «կոմպոզիցիայի կառուցվածքը»:
Երգի թողարկումից ի վեր, Քերիի տարբերակը ամեն տարի հեռարձակվում է ռադիոկայաններով: Երգը նաև գլխավորել է Billboard Hot 100-ը և գրանցել է ավելի քան 10 միլիոն օրինակի վաճառք՝ կոչվելով ադամանդյա, ինչով էլ դարձել է այսպիսի նվաճման հասած միակ Սուրբ Ծննդյան երգը:

Աղբյուրը՝ style.news.am