Լրահոս

02.11.2023 16:16


Մալաթիայի շուկայի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Մալաթիայի շուկայի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր, նոյեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող, խորհրդային տարիներին հայտնի, «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը