Կարծիք

02.11.2023 18:18


Բերելու է զինված դիմադրության

Բերելու է զինված դիմադրության

2023-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց Ալբերտ Բազեյանի ու ևս յոթ հոգու կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ, իսկ այսօր նոր հաղորդագրություն է տարածվել հինգ անձից բաղկացած մեկ այլ խմբի կողմից «Հյուսիսային տերևաթափ» անվամբ ահաբեկչության նախապատրաստության մասին:

Դեռևս ամիսներ առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների մեր միությունը իր մտահոգություն էր հայտնել, որ երկրում ստեղծված այս իրավիճակն ի վերջո հանգեցնելու է ընդհատակյա պայքարի: Ընդհուպ` զինված:

ԱԱԾ-ի վերոհիշյալ հաղորդագրությունները վկայում են մեր կանխատեսումների ճշմարտացիությունը, եթե, իհարկե, դրանցում նշված փաստերը հաստատվեն սահմանված իրավական ընթացակարգով:

Այս իրավիճակն ակամայից հիշեցնում է 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից բացահայտված Նորքի զինված խմբի և 2016 թվին բացահատված Սասնա ծռերի հետ կապված իրադարձությունները: Իշխանությունների դեմ պայքարի այլ հնարավորություն չտեսնելով` նշված խմբերում ընդգրկված մարդիկ այն ժամանակ էլ գնում էին զինված ընդհարման: Ի վերջո կուտակված դժգոհությունն ու քաղաքացիական դիմադրությունը հանգեցրեցին 2018-ի իշխանափոխությանը:

Նման իրադարձությունները ժանրի կանոների մեջ արտահայտվող բնականոն դրսևորումներ են, իշխանությունների վարած քաղաքականության հետևանք, որը վաղ թե ուշ հանգեցնում է իշխանափոխության, քանզի Հայաստանում բիրտ ուժով անհնար է իշխանությունը տևական ժամանակով պահել:

Միքայել Համբարձումյանի ֆեյսուքյան էջից
Возможно, это изображение 2 человека

Այս խորագրի վերջին նյութերը