Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի վերաբերյալ
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վերաբերյալ: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման կարծիք է հայտնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ ստորագրել միջպետական համաձայնագիր, որը կշրջանցի Հռոմի ստատուտի պահանջները։
«Կարծում եմ, որ մեր և Հայաստանի միջև ՄՔԴ-ի հետ կապված լրացուցիչ պայմանավորվածություն չի լինի, մենք ընդհանրապես չենք ճանաչում այդ կառույցը, ինչո՞ւ պետք է այս հարցի շուրջ ինչ-որ նոր համաձայնագիր քննարկենք»,-ասել է նա «Solovyov Live»-ի եթերում։
«Եվ եթե մենք ցանկանում ենք շարունակել ապրել խաղաղության, բարիդրացիության մեջ, միմյանց օգնություն և փոխադարձ աջակցություն ցուցաբերել, կարծում եմ, որ մեր հայ գործընկերները վաղ թե ուշ ստիպված կլինեն հետ կանչել Հռոմի ստատուտին միանալու իրենց որոշումը»,-հավելել է Ջաբարովը։
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Այս որոշմանը կողմ քվեարկեց 60, դեմ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 20 պատգամավորը: Վերջիններս բոյկոտել էին հարցի քննարկումը, վերադարձան նիստերի դահլիճ և դեմ քվեարկեցին։ Նրանք նշել են, որ փաստաթղթի ընդունումը Հայաստանի շահերի հետ կապ չունի և աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում։

Աղբյուրը՝ yerevan.today