Լրահոս

03.11.2023 08:29


Կրակոցներ Երևանում գործող թիվ 83 մանկապարտեզում. պատուհանափեղկերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Կրակոցներ Երևանում գործող թիվ 83 մանկապարտեզում. պատուհանափեղկերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Նոյեմբերի 1-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր՝ հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած իրավապահներին Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը