Լրահոս

03.11.2023 07:39


Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը՝ նշելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի մարզիկները չեն մասնակցելու։

Նրա խոսքով՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցում մեծահասակների աշխարհի առաջնությունը տարվա խոշորագույն միջոցառումն է։

«500-ից ավելի մարզիկ, 2500-ից ավելի հյուր կընդունենք Հայաստանում։ Մեր կազմում աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ են ընդգրկված, ունենք լավ մարզիկներ, որոնք լավ են պատրաստ աշխարհի առաջնությանն ու վստահ եմ՝ բարձր կպահեն մեր երկրի պատիվը։ Շատ երկար ենք պատրաստվել այս մրցումներին․ անկասկած՝ արդյունքներ ոնենալու ենք»,-ասել է Միքայել Հայրապետյանը։

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Այս խորագրի վերջին նյութերը