Աշխարհ

03.11.2023 10:51


Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Աստանայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Նրանք քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։

Այս խորագրի վերջին նյութերը