«Փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել». Ալլա Լևոնյանը՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին
Երգչուհի Ալլա Լևոնյանն անդրադարձել է երեկ՝ նոյեմբերի 2-ին, իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին: Նա նշել է, որ շատ զանգեր ու նամակներ է ստացել դեպքից հետո, և որոշել է ընկերներին, հարազատներին ու հետևորդներին պատասխանել ինստագրամյան հրապարակմամբ:
«Համացանցում տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար: Փառք Աստծո՝ փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»,-գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Shamahyan.com-ը գրել էր, որ երեկ՝ նոյեմբերի 2-ին, ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել էին Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրը՝ style.news.am