«Լավ դեմքի արտահայտություն՝ վատ խաղի ժամանակ». ՌԴ Պետդուման քննադատել է Հայաստանի առաջարկը
Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագիր ստորագրելու Հայաստանի առաջարկը, որը կշրջանցի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության պահանջները, կարծես «լավ դեմքի արտահայտություն լինի՝ վատ խաղի ժամանակ»։ ТАСС-ին նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար, ԼԺՀ առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հակոբ Արշակյանի համապատասխան հայտարարությունը։
Սլուցկին նշել է, որ Հայաստանը բացարձակապես ոչ բարեկամական քայլ է կատարել Ռուսաստանի նկատմամբ՝ վավերացնելով ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հնարավոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար դրա գործիքների կիրառման մասին փաստարկն ակնհայտորեն չափազանցված է, կարծում է պատգամավորը։
«Ընդ որում, ՄՔԴ-ն կողմնակալ արևմտամետ կառույց է, որը Ռուսաստանի Դաշնության առնչությամբ քաղաքականացված և մեր երկրի համար իրավական առումով աննշան որոշումներ է կայացնում։
Հայկական կողմի գործողությունները գնահատելու համար ոչ պակաս կարևոր է, որ ՄՔԴ-ն ինքնին լիովին թույլատրում է իր ծառայություններից օգտվել այն երկրներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը: Այս ֆոնին Հայաստանի առաջարկները վատ խաղի ժամանակ լավ դեմքի արտահայտություն են թվում»,-ասաց Դումայի հանձնաժողովի նախագահը։
Սլուցկու խոսքով՝ ռուսական կողմը նույնպես սեփական առաջարկներն է առաջ քաշել. «Արդյոք դրանք Երևանի կողմից հաշվի՞ են առնվել, պատմությունը լռում է։ Ուստի, ստեղծված իրավիճակում Հայաստանի նախաձեռնությամբ համաձայնագրի կնքումը դժվար թե խնդրի լուծման բաղադրատոմս լինի»,-եզրափակեց պատգամավորը։

Աղբյուրը՝ news.am