Աշխարհ

03.11.2023 19:43


Լեհաստանում հայտնաբերել են «վամպիր» երեխայի մնացորդներ

Լեհաստանում հայտնաբերել են «վամպիր» երեխայի մնացորդներ

Լեհ հնագետները Կույավա-Պոմերանական վոյեվոդության Բիդգոշչ քաղաքի մոտ գտնվող Պիեն գյուղի գերեզմանատանը պեղումների ժամանակ հայտնաբերել են կողպեքով փակված գերեզման, հայտնում է Naked Science-ը։

Շիրիմը բացելուց հետո, որը թվագրվում է 16-17-րդ դարերով, հետազոտողները հայտնաբերել են մոտ 6-7 տարեկան տղա երեխայի մնացորդներ, որի ձեռքերն ու ոտքերը բացակայել են։

Պեղումները ղեկավարել է Տորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի հնագետ Դարիուշ Պոլինսկին։ Նա նշել է, որ գերեզմանի կողպեքը և մի շարք ոսկորների բացակայությունը ցույց են տալիս, որ դրանք նախազգուշական միջոցներ են. տեղի բնակիչները կարող են մահացած երեխային համարել, օրինակ, վամպիր:

Հնագետը նշել է, որ գերեզմանոցում եղել են այլ պաշտպանիչ միջոցներ՝ մանգաղներ, մետաղադրամներ կամ քարեր՝ դրանք դրվում էին հանգուցյալի բերանում։ Հայտնաբերված շիրիմը եզակի է, քանի որ ոչ մի երեխա, որքան գիտեն գիտնականները, այս վիճակում չի թաղվել։

16-րդ դարում մարդիկ վախենում էին դևերից և վամպիրներից, որոնց, նրանց կարծիքով, կարող էին վերափոխվել նրանք, որոնք մահանում էին ոչ թե «բարի մահով», այլ ժանտախտի կամ ինքնասպանության հետևանքով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը