Մոսկվայում հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀ իշխանությունների միջոցով. Տարասով
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն է՛լ ավելի մեծ ոգևորությամբ հակառուսական հարցազրույցներ են տալիս, քայլեր անում, Արևմուտքին փորձում ապացուցել իրենց արևմտամետությունը և անկեղծությունն այս հարցում։
Ըստ նրա՝ Արևմուտքն ակնկալում է, որ արևմտամետությունը պետք է ապացուցել հակառուսականությամբ, հստակ հակառուսական քայլերով, հակառուսականությամբ բոլոր հարցերում, ինչպես Կիևը։
«Սա նշանակում է ոչ թե ՀՀ անվտանգության ապահովում, ամրապնդում, որն իբրև թե Արևմուտքն ավելի լավ պետք է անի, քան Ռուսաստանը, այլ ՀՀ-ի համար Ռուսաստանի հետ խնդիրների ստեղծում, Ռուսաստանի կերպարի դեմոնիզացիա։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակամարտություններ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է ունենալ ևս մեկ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ Իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է, որ Արևմուտքին ոչ թե ՀՀ անվտանգությունն է հարկավոր, այլ Ռուսաստանին «հարվածելը»։ Նույն տիրույթում պետք է դիտարկել Պետդեպի վերջին հայտարարությունն ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության։ Ի վերջո, ՀՀ իշխանությունների անդադար հակառուսական ռևերանսները տալիս են իրենց պտուղները նման հայտարարության տեսքով, որն իրականում իր ներքո որևէ լուրջ հիմք չունի»,-ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները նոր չէ, որ փորձում են տեղավորվել հակառուսական դաշտում, դա հստակ նպատակ ունի, առանց դրա Արևմուտքը որևէ շփում չի ունենա Երևանի հետ, սակայն նաև այդ հարցում մինչև վերջ չեն գնում և չեն չեղարկում հայ-ռուսական դաշնակցային կապերը։
«Մոսկվայում, բնականաբար, հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀ իշխանությունների միջոցով։ Մոսկվայից հայտարարությունները սուր են, սակայն իրավիճակը հավելյալ սրելու մտադրություն Մոսկվայում չունեն, սա կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով նաև ՌԴ նախագահի Վալդայի մեկնաբանությունները։ Սակայն գուցեև չհաջողվի պահպանել վերահսկելի իրավիճակ, քանի որ նպատակաուղղված գործընթաց կա։
Սակայն կցանկանայի նաև նշել, որ ՀՀ իշխանությունների վերլուծությունը, թե ՌԴ-ն ռեգիոնում կորցրել է ազդեցությունը, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Ադրբեջան-ՌԴ ակտիվ երկխոսություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչպես տեսնում եք՝ «3+3»-ի հարցում կա առաջընթաց, ուստի Երևանն իր աշխարհաքաղաքական վերլուծություններում պետք է հստակ լինի անձամբ ռեգիոնից դուրս չմնալու նպատակով, առանց այն էլ՝ հետպատերազմյան խոցելի իրավիճակում»,-ասաց նա։