Կալանավորին տեսակցության եկած կնոջ մոտից հայտնաբերվել է թմրանյութ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Հ․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ե․ Հ․-ին։ Արդյունքում հայտնաբերել են վերջինիս մարմնում թաքցված, 28․26 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ՝ կանաչ զանգվածով։
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։