Քաղաքական

04.11.2023 00:09


«Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության կազմի հարց Ազգային կոմիտեում չի քննարկվել». Անդրանիկ Թևանյան

«Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության կազմի հարց Ազգային կոմիտեում չի քննարկվել». Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Ազգային կոմիտեի» գործունեությանը, «Աբովյան Time»–ի եթերում հայտարարել է, որ կոմիտեում քննարկվել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը:

Ըստ Մինասյանի՝ ժամանակավոր կառավարության կազմում եղել է նաև Վարդան Օսկանյանը։ «Պայմանը մեկն էր`կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»,–ասել է Մինասյանը։

politik.am-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն այդ հարցում, նա պատասխանել է, որ Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման հարց կոմիտեում չի քննարկվել․

«Համենայնդեպս ես նման քննարկման չեմ մասնակցել, հետևաբար իմաստ չեմ տեսնում գնահատական տալ այդ գաղափարին: Թաթոյանի ու Օսկանյանի թեման կոմիտեում իմ մասնակցությամբ քննարկվել է բացառապես նրանց՝ կոմիտեի ընդլայնված կազմում ընդգրկելու մասին: Մնացածի մասով արդեն չեմ կարող պատասխանել»:

Այս խորագրի վերջին նյութերը