Գեղարքունիքի մարզում ճակատ ճակատի բախվել են Honda CRV-ն ու Ford Transit-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: Ավելի ուշ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: