Աշխարհ

04.11.2023 17:21


Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի

Առնվազն 128 մարդ Է զոհվել Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Mint թերթը, պաշտոնյաներն ակնկալում են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ խզվել է կապը լեռնային շրջանների հետ:

Նշվում է, որ առնվազն 100 մարդ Է տուժել:

Ավելի վաղ հաղորդվել էր 69 զոհի մասին:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք՝ շուրջ 9 հազար բնակչությամբ և հնդկական Բահրայչ քաղաքից 166 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 182 հազար մարդ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,6, իսկ Հնդկական սեյսմոլոգիական կենտրոնը ՝ 6,4:

Այս խորագրի վերջին նյութերը