Կարծում եմ՝ Փաշինյանը ԼՂ-ի տարածքների մասին հայտարարությունն արել է Արևմուտքի ազդեցության տակ․ Պատրուշև
Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի քարտեզներով որոշվող տարածքների մասին Արևմուտքի ազդեցության տակ։
Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Նա հայտարարեց, որ մենք (Երևանը - խմբ.) ճանաչելու ենք (Լեռնային Ղարաբաղի - խմբ) տարածքները 1991 թվականի քարտեզի համաձայն։ Նա ուղղակիորեն նշել է Հայաստանին պատկանող տարածքները և Ադրբեջանին պատկանող տարածքները։ Ես կարծում եմ, որ այս խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ էր բանակցում»,-ասել է Պատրուշևը։

Աղբյուրը՝ tert.am