Աշխարհ

04.11.2023 19:47


Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

Նյու Յորքի քաղաքապետը կասկածվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկանում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։

Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։

Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը