Կրակոցներ` Տավուշում, հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա տղա
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում:
Ժամը 19:15-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի բնակիչ 25-ամյա Ժորա Սիմոնյանն է:
Իրավապահները պարզել են, որ այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի հարակից «Երկար թալա» կոչվող հանդամասում Սիմոնյանը իրեն պատկանող ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենայով համագյուղացի 20-ամյա Ռազմիկ Բլբուլյանի հետ վառելափայտ է հավաքել ու այդ ժամանակ նրանց է մոտեցել համագյուղացի 62-ամյա Մարտուն Եսայանը, ով պահանջել է, որպեսզի նրանք հանդամասից հեռանան, սակայն, ըստ օպերատիվ տեղեկությունների, այդ ժամանակ Սիմոնյանի հայհոյել է Եսայանին, ինչից հետո Եսայանը հեռացել է, ապա մոտ 30 րոպե անց վերադարձել է արդեն զինված և տեսնելով Սիմոնյանին՝ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ:
Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվել է նաև տաք հետքերով հայտնաբերել Եսայանին։
Նա նախկին անտառապահ է, նրա տղան էլ 2022 թվականի օգոստոսին Տավուշի մարզում կատարել էր առանձնակի դաժանությամբ սպանություն, կտրել էր զոհի ականջները և հետքերը վերացնելու նպատակով դին այրել էր: