Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է դարձել Օզգյուր Օզելը։Այդ պաշտոնում նա փոխարինել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոխվել։
Քեմալական կուսակցության նախագահի ընտրություններն անցել են երկու փուլով։
Այս պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, չի մասնակցել ընտրություններին, այլ աջակցել է Օզելին:
Քըլըչդարօղլուն արդեն մեկնաբանել է իր պարտությունը։
«Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին»,-ասել է քաղաքական գործիչը։
Նա շնորհավորել է Օզելին հաղթանակի կապակցությամբ։
Նշենք, որ Քըլըչդարօղլուի հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել, սակայն CHP-ի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա մայիսին տեղի ունեցած համահանրապետական՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության պարտությունից հետո:
Քըլըչդարօղլուն կրկին պարտվեց. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նոր առաջնորդ են ընտրել
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նոր նախագահ է դարձել Օզգյուր Օզելը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է կուսակցության երկարամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ քեմալական CHP-ի ղեկավարը 13 տարվա ընթացքում առաջին անգամ է փոխվել։
Քեմալական կուսակցության նախագահի ընտրություններն անցել են երկու փուլով։
Այս պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, չի մասնակցել ընտրություններին, այլ աջակցել է Օզելին:
«Մեր պատվիրակների որոշմամբ հրաժեշտ եմ տալիս նախագահի պաշտոնին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ աջակցել են մեր պայքարին»,-ասել է քաղաքական գործիչը։
Նա շնորհավորել է Օզելին հաղթանակի կապակցությամբ։
Նշենք, որ Քըլըչդարօղլուի հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել, սակայն CHP-ի առաջնորդի փոփոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել էին այս տարվա մայիսին տեղի ունեցած համահանրապետական՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության պարտությունից հետո:
Աղբյուրը՝ armeniasputnik.am