Աշխարհ

05.11.2023 17:32


Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը Իսրայելին կարժենա ավելի քան 50 միլիարդ դոլար

Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը Իսրայելին կարժենա ավելի քան 50 միլիարդ դոլար

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական ռազմական գործողությունները, եթե դրանք ավարտվեն մինչև 2024 թվականի վերջը, ամենալավատեսական հաշվարկներով կարժենան 200 միլիարդ շեքել (մոտ 51 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է իսրայելական Calcalist տնտեսական թերթը՝ վկայակոչելով Իսրայելի ֆինանսների նախարարության նախնական տվյալները։

Ըստ թերթի՝ նման ծախսերը կկազմեն Իսրայելի ՀՆԱ-ի մոտ 10%-ը տարվա կտրվածքով՝ պայմանով, որ ռազմական գործողությունները կտևեն ութ ամսից մինչև մեկ տարի, չեն տարածվի Գազայի հատվածից դուրս, իսկ 350 հազար պահեստազորայիններ շուտով կվերադառնան աշխատանքի։

Ֆինանսների նախարարությունը զգուշացնում է, որ պատերազմի դեպքում տնտեսության վերականգնումը դանդաղ է լինելու, և մարտերի ավարտով տնտեսությունը չի վերադառնա նախապատերազմական միտումներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ ֆինանսների նախարարությունն այս գնահատականը լավատեսական է որակում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը