Կարծիք

05.11.2023 17:34


Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը. Ավետիք Իշխանյան

Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել, որում ասում է․

«Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր, դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։ Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։

Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Բոլոր նրանք, ովքեր հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։

Այս խորագրի վերջին նյութերը