Աշխարհ

05.11.2023 16:43


Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ԱՄՆ-ին «լուրջ հարված» հասցնել

Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է ԱՄՆ-ին «լուրջ հարված» հասցնել

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին սպառնացել է ԱՄՆ-ին «լուրջ հարված» հասցնել, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և հրադադար չհաստատի Գազայի հատվածում։

«Մեր խորհուրդն է ամերիկացիներին՝ անհապաղ դադարեցնել պատերազմը Իսրայելի և Պաղեստինի միջև, ինչպես նաև ապահովել հրադադարը, այլապես Միացյալ Նահանգները լուրջ հարված կստանա»,-մեջբերում է Աշտիանիի խոսքը Tasnim գործակալությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը