Աշխարհ

06.11.2023 10:32


Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաները հարձակման են ենթարկվել ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո

Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաները հարձակման են ենթարկվել ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո

Իրաքում շիա խմբավորումներն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ Ասադ» և Սիրիա-Իրաք-Հորդանանի սահմանին գտնվող «Էթ Թանֆ» ամերիկյան ռազմակայանները: Այս մասին իրաքյան Shafaq news լրատվական գործակալությանը հայտնել է աղբյուրը:

«Անցած գիշեր և այսօր լուսադեմին երկու անօդաչու թռչող սարք է հարձակվել Անբար նահանգում գտնվող «Այն ալ Ասադ» ռազմակայանի վրա։ Երկու ԱԹՍ-ներն էլ խոցվել են զինված ուժերի կողմից»,-ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ երրորդ անօդաչուն թիրախավորել է Սիրիայի տարածքում` Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող «Էթ-Թանֆ» ռազմակայանի շրջակայքը, բայց նույնպես խոցվել է:

Հարձակումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Իրաք կատարած այցից հետո. Բլինքենը նախազգուշացրել էր տարածաշրջանային ուժերին` չօգտագործել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը տարածաշրջանում ամերիկյան շահերին վնաս հասցնելու համար և Իրաքից պահանջել էր ապահովել ամերիկյան ռազմական ներկայության կայանների պաշտպանությունը:

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը