Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։
«Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը»,-հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։
«Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»»,-նշել է նա:

Աղբյուրը՝ tert.am