Կոլումբիայի նախագահը կարգադրել է Կարիբյան ծովի հատակից ցամաք հանել 20 միլիարդ դոլարի ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր պարունակող նավը (լուսանկար, տեսանյութ)
Կոլումբիան արագացնում է Կարիբյան ծովի հատակից 20 միլիարդ դոլարի ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի՝ ցամաք հանելու գործընթացը, հայտնում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ գանձերը գտնվում են երեք դար առաջ խորտակված նավի բեկորներում:
Կոլումբիայի մշակույթի նախարարի խոսքով՝ երկրի նախագահ Գուստավո Պետրոն պաշտոնյաներին պատվիրել է պետական-մասնավոր համագործակցություն ստեղծել կամ գործարք կնքել մասնավոր ֆիրմայի հետ՝ «Սան Խոսե» գալեոնը Կարիբյան ծովի հատակից որքան հնարավոր է շուտ բարձրացնելու համար:
Ըստ Daily Mail-ը, դրանում կարող է լինել մինչև 200 տոննա ոսկի, արծաթ և զմրուխտ: Իսպանական «Սան Խոսե» գալեոնը խորտակվել է այն բանից հետո, երբ 1708 թվականին բրիտանացիների հետ փոխհրաձգության ժամանակ պայթել են դրա վրա գտնվող վառոդի պահեստները:
Նավում եղել են այսօրվա փոխարժեքով մինչև 20 միլիարդ դոլար արժողությամբ գանձեր, 600 նավաստի, որից փրկվել է միայն 11-ը:
2015-ին Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է, որ ռազմածովային սուզորդների թիմը հայտնաբերել է լեգենդար նավը, որը ընկած է գրեթե 1 կմ խորության վրա: Անցյալ տարի սուրզորդների մեկ այլ թիմ ստորջրյա նկարահանում է անցկացրել և պարզել, որ բեռը շատ լավ պահպանվել է:
Այժմ, Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է, որ նախքան նախագահ Գուստավո Պետրոյի՝ 2026 թվականին պաշտոնավարման ժամկետի ավարտը այն ցամաք կբարձրացվի: