Բերդ-Չինարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսն այրվել է
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան: