Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք
Տաթևիկ Վիրաբյանը նոյեմբերի 21-ին ազատ կարձակվի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք:
Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակցի նոյեմբերի 21-ին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։
Սեպտեմբերի 24-ին Վիրաբյանը 2 ամսով կալանավորվել էր, իսկ հոկտեմբերի 19-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր։
Նշենք, որ Տաթևիկ Վիրաբյանը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրն է։