Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը զոհվել է նռնակի պայթյունից իր իսկ ծննդյան օրը․ նռնակը նվերի տուփերից մեկի մեջ է եղել
Կիևի մերձակայքում գտնվող Չայկի գյուղում նռնակի պայթյունից զոհվել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնականը՝ 39-ամյա Գենադի Չաստյակովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զալուժնիի թելեգրամյան ալիքին հղումով։
«Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր իսկ ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացել է իմ օգնականն ու մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվել է անհայտ պայթուցիկ սարք»,-գրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը՝ հավելելով, որ միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատաքննության ընթացքում։
Բարձրաստիճան զինվորականի մահը հաստատել է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ ՆԳՆ խոսնալ Մարյանա Ռևայի խոսքով՝ միջադեպի հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև Չաստյակովի 13-ամյա որդին։ Վերջինս հոսպիտալացվել է։
Ինչպես Klymenko.time պարբերականի հետ զրույցում պատմել է Չաստյակովի կինը, նռնակը եղել է նվերի տուփերից մեկի մեջ՝ ալկոհոլի և նռնակի տեսքով բաժակների հետ։
Strana.ua-ն՝ վկայակոչելով իրավապահմ մարմիններում իր աղբյուրներին, գրել է, որ նռնակով նվերի տուփը զոհվածին կարող էր փոխանցել նրա ավագ օգնականը։
Իր հերթին, Украинская правда-ն՝ ոստիկանությունում իր աղբյուրին հղումով, հայտնել է, որ բնակարանի զննության արդյունքում ևս հինգ չպայթած նռնակ է հայտնաբերվել։

Աղբյուրը՝ tert.am