Լրահոս

07.11.2023 07:32


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. վիրավորները մի ընտանիքի անդամներ են

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. վիրավորները մի ընտանիքի անդամներ են

Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Mercedes ու Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, նրանց 2 անչափահաս երեխաները և երեխաների տատն ու պապը, Ford Transit -ն էլ բարձած է եղել ապրանքով, որը թափվել է։

Այս խորագրի վերջին նյութերը