Աշխարհ

07.11.2023 10:49


Բլինկենի հետ բանակցությունների ժամանակ թուրք նախարարի սենյակում 2 ուղերձ է եղել. ԶԼՄ

Բլինկենի հետ բանակցությունների ժամանակ թուրք նախարարի սենյակում 2 ուղերձ է եղել. ԶԼՄ

Թուրքական ԶԼՄ–ները գրում են, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բանակցությունների ժամանակ Անկարան ուղերձներ է հղել Վաշինգտոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաքանի և Բլինկենի բանակցությունները կայացել են երեկ Թուրքիայի մայրաքաղաքում։ Թուրքական ԶԼՄ–ներում և սոցցանցերում քննարկման առարկա են դարձել նրանց հանդիպման կադրերը, որտեղ, ըստ լրագրողների, երևում է, թե ինչպես է ամուր ձեռքսեղմումից հետո Բլինկենը փորձում գրկել Ֆիդանին, բայց թուրք նախարարը հետքայլ է անում` շարունակելով սեղմել պետքարտուղարի ձեռքը։

«Բլինկենի աթոռի կողքին Ալ–Աքսա մզկիթի խորհրդանիշ կար ու կիսալուսնով աստղ։ Այս կադրերը ուղերձ էին Իսրայելի չարագործություններն անտեսող ամբողջ աշխարհին։ Եվ որ Թուրքիան սատարում է պաղեստինցի ժողովրդին»,-գրում է «Sabah»–ը։

Անկարայում Բլինկենի ոչ սիրալիր ընդունելությունը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, օգտատերերից ոմանք կարծում են, որ ամերիկյան քաղաքական գործիչը ստացավ այն, ինչին արժանի էր։ Օգտատերերը նկատել են, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը պետքարտուղարին դիմավորելիս ձեռքը գրպանն է մտցրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը