Սարդինիայի ափերի մոտ հայտնաբերվել է հնագույն գանձ, որը վկայում է հնարավոր նավաբեկության մասին
Ավելի քան 30 000 բրոնզե մետաղադրամները, որոնք թվագրվում են մեր թվարկության չորրորդ դարով, հայտնաբերվել են Սարդինիայի ափերի մոտ։ Դա կարող է վկայել հնարավոր նավաբեկության մասին, տեղեկացրել է CNN-ը։
Իտալացի սուզորդը գտել է մի քանի «մետաղական մնացորդներ» Արզակենա քաղաքից ոչ հեռու, նշվել է Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարությունում։ Դրանք «ֆոլիսներ» էին՝ հռոմեական բրոնզե կամ պղնձե մետաղադրամներ, որոնք ավելի ուշ օգտագործվել են նաև որպես բյուզանդական արժույթ։
Մետաղադրամների ընդհանուր քանակը գնահատվում է 30 000-50 000 հատ։
Հայտնաբերված մետաղադրամները «լավ են պահպանվել», միայն չորսն են վնասվել։ Դրանք թվագվում են մ.թ. 324-340թթ. և պատրաստվել են Հռոմեական կայսրության բոլոր դրամահատարաններում։
Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ տեղը, որտեղ գտնվել են մետաղադրամները, տեսականորեն կարող է պահպանել նավաբեկության հետքեր։ Գտնվել են նաև աֆրիկյան և արևելյան արտադրության սափորների մնացորդներ։

Աղբյուրը՝ news.am