Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից
Նոյեմբերի 7-ի գիշերն ավարտվեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու ընթացակարգը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Այժմ այն վերջապես մեզ համար դարձավ պատմություն»,-ասվում է հայտարարությունում։
Ռուսաստանի նախագահը պայմանագրից դուրս գալու օրինագիծը Պետդումա էր ներկայացրել մայիսի 10-ին՝ պարզաբանելով, որ 90-ականների սկզբին կնքված պայմանագիրը ռազմաքաղաքական լայնածավալ փոփոխություններով պայմանավորված, առաջին հերթին ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված, մեծ մասամբ հնացել է և կորցրել իրականության հետ կապը։
Մայիսի 16-ին պատգամավորները միաձայն պաշտպանել են նախագահի առաջարկը։
Պայմանագիրը ստորագրվել է 1990-ին Փարիզում ՆԱՏՕ-ի 16 երկրների և Վարշավայի պայմանագրի վեց երկրների ներկայացուցիչների կողմից։ Ըստ Մոսկվայի՝ պայմանագիրը 1999-ին խմբագրվել է, սակայն ՆԱՏՕ-ի երկրները լրամշակումները չեն վավերացրել:
Պայմանագրով կողմերի համար սահմանվում էր մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և ինքնաթիռների թվի սահմանափակում։

Աղբյուրը՝ tert.am