Նշվում է, որ նոյեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկի» 3-րդ պահաբաժնում։ Ժամը 17։50-ին մոտ հրդեհը մեկուսացվել է։
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։
Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն»,-տեղեկացնում են նախարարությունից։
Այսօր վաղ առավոտից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։
Ժամը 15։00–ի դրությամբ` քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկի» Հաղարծինի տեղամասում։
Արդեն երկու օր է` «Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհ է. քամու պատճառով այն տարածվում է
Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ»–ում արդեն երկու օր է` հրդեհ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։