Աշխարհ

07.11.2023 19:07


ԱՄՆ-ի «Ֆլորիդա» ատոմային սուզանավը մտել է Պարսից ծոց՝ Իրանին զսպելու համար

ԱՄՆ-ի «Ֆլորիդա» ատոմային սուզանավը մտել է Պարսից ծոց՝ Իրանին զսպելու համար

ԱՄՆ-ի «Օհայո» դասի «Ֆլորիդա» ատոմային սուզանավը մտել է Պարսից ծոցի ջրեր․ Վաշինգտոնն այդ կերպ հույս ունի ուժ ցուցադրել և զսպել Թեհրանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից խուսափելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներին։

Ինչպես գրում է գործակալությունը, «Ֆլորիդա» սուզանավը թեև ատոմային է, սակայն միջուկային զենք չի կրում։ Նավի սպառազինությունում կարող են լինել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռներ և տեղաբաշխվել ԱՄՆ ռազմածովային ուժերի մինչև 66 հատուկ ջոկատայիններ:

Նոյեմբերի 6-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկել «Օհայո» դասի սուզանավ։ Նրա պնդմամբ՝ դա անհրաժեշտ է տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ «Օհայո» դասի ատոմային սուզանավը նոյեմբերի 5-ին ժամանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օպերատիվ պատասխանատվության գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը