Քաղաքական

07.11.2023 23:37


Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը (լուսանկար)

Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը (լուսանկար)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որն Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկն է համարվում։

Ալիևը համապատասխան կարգադրությունը տվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ օկուպացված Վանք գյուղ այցելությունից հետո։

Նշենք, որ հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին:

380465796_656641956452163_3334485162357948442_n 380531352_1283288982382046_1273103705380926026_n 387340325_346698071378308_1740081476427640667_n

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը