Աշխարհ

08.11.2023 09:27


ԿԽՄԿ-ի ավտոշարասյունը Գազայում գնդակոծության տակ է հայտնվել․ կա տուժած

ԿԽՄԿ-ի ավտոշարասյունը Գազայում գնդակոծության տակ է հայտնվել․ կա տուժած

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ հումանիտար օգնությամբ բեռնված հինգ բեռնատարից ու երկու մարդատար ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը Գազա քաղաքում գնդակոծության տակ է հայտնվել, հայտնում են ԿԽՄԿ-ից։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խորապես մտահոգված է, որ երեքշաբթի օրը Գազա քաղաքում գտնվող իր մարդասիրական ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել: ԿԽՄԿ-ն (հակամարտող - խմբ․) կողմերին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորությունների մասին՝ միշտ հարգելու և պաշտպանելու մարդասիրական աշխատանք կատարողներին»,-ասված է ԿԽՄԿ-ի մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել Գազայի հիվանդանոցներին, այդ թվում՝ Ալ-Քուդսի հիվանդանոցին բժշկական պարագաներ հասցնելու ճանապարհին։ Բեռնատարներից երկուսը վնասվել են, իսկ վարորդներից մեկը թեթև վիրավորում է ստացել։ Միջադեպից հետո ավտոշարասյունը փոխել է երթուղին ու մարդասիրական օգնությունը հասցրել Ալ-Շիֆա հիվանդանոց։

Ինչպես հաղորդել է Գազայում ԿՄԽԿ-ի պատվիրակության ղեկավար Ուիլյամ Շոմբուրգը, «սա այն պայմաններ չեն, որոնց դեպքում հումանիտար անձնակազմը կարող է աշխատել»:

«Մենք այստեղ ենք շտապ օգնություն տրամադրելու դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց: Մարդասիրական իրավունքի համաձայն՝ կենսական անհրեշտություն ներկայացնող օգնության առողջապահական հաստատություններ հասնելն ապահովելն իրավական պատասխանատվություն է»,-եզրափակել է նա:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը