Իրանում հետցնցում է գրանցվել, որը կրկին զգացվել է Սյունիքի մարզում
Իրանի հյուսիսում կրկին երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Հայաստանի Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ժամը 11:08-ին ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իրանի Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Նշվում է, որ սա ժամը 09։18-ի երկրաշարժի հետցնցումն է և 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում։
Հիշեցնենք` ՆԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանային գոտում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Կապան, Սիսիան քաղաքներում (3 բալ), Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում (2 բալ):