Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։
2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների և 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի:Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։
Հիշեցնենք, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնելու և խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտելու, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։
Բացի այդ, Ամերիաբանկը պատրաստել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակների շարք այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել արժեթղթերի շուկան ու ներդրումային տարբերակները: Շարքի առաջին հոլովակը` հղումով:
Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։
2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների և 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։