Տնտեսական

09.11.2023 09:32


«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար կծախսվի 60 մլն դրամ

«Հաղթանակ» կամրջի լուսավորության համար կծախսվի 60 մլն դրամ

«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև համաձայն գնումների օրենսդրության 13/07/2023 թվականին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր: Հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Այս խորագրի վերջին նյութերը