Լրահոս

09.11.2023 10:42


«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից:

Նոյեմբերի 9-ին ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող:

Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։

Նոյեմբերի 6-ին ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին ժամը 17։51-ին։

Այս խորագրի վերջին նյութերը