Տնտեսական

09.11.2023 12:28


72 միլիոն եվրո արժողությամբ երկու նոր վարկ. Կառավարությունը շարունակում է ավելացնել ՀՀ պարտքը

72 միլիոն եվրո արժողությամբ երկու նոր վարկ. Կառավարությունը շարունակում է ավելացնել ՀՀ պարտքը

Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստի ժամանակ հավանություն տվեց միանգամից երկու վարկերի ձեռքբերմանը:

Առաջինով ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր վարկային համաձայնագիրը՝ 60 միլիոն եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:

2023թ. օգոստոսի 16-ն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն վարկ տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը